
Այսօր Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ «Տարանցիկ վարկածներ» խորագիրը կրող հայ-ճապոնական համատեղ ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են հայ և ճապոնացի 28 արվեստագետների ստեղծագործություններ:
Արվեստագետներն արվեստասերներին ներկայացան իրենց գեղանկարներով, քանդակներով, լուսանկարներով և կավե աշխատանքներով: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված էին նաև ճապոնացի փարիզաբնակ լուսանկարիչ Թակուջի Շիմուրայի աշխատանքները, ում հայ արվեստասերը ծանոթ է դեռ 2007 թ-ից:
Տեղեկացնենք, որ «Տարանցիկ վարկածներ» ցուցահանդեսը ներկայացնում են հայկական կողմից` Արա Հայթայանը, ճապոնականից` Մակի Միկիկոն: Այն կայացավ ՆՓԱԿ-ի և Տոկիոյի «Գինձա ի Ճյումե» պատկերասրահի համագործակցության շնորհիվ:
Նշենք նաև, որ ցուցահանեսը գործելու է մինչև հունիսի 17-ը: Մուտքն ազատ է:
04.06.2009, 20:39
No comments:
Post a Comment