«Մենք տոկոսային հարաբերությամբ բոլոր քաղաքական ուժերի համար ճշգրիտ կանխատեսումներ էինք արել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Ա. Ադիբեկյանը ասուլիսի սկզբում ցանկություն հայտնեց տեսնելու քաղաքական այն ուժերի ներկայացուցիչներին, ովքեր չէին հավատում իր կանխատեսումներին: Նա մեկ անգամ ևս հիշեցրեց իր ասածն այն մասին, որ Երևանի ավագանու այս ընտրությունների ընթացքում «բախվում են երկու` ֆինանասական և կազմակերպչական կարողություններով հավասարազոր ուժ, և այդ պարագայում խախտումների տոկոսը կտրուկ իջնում է»:
Ա. Ադիբեկյանի խոսքերով, ՀԱԿ-ը «երբեք չէր մասնակցի քաղաքապետարանի աշխատանքներին, նրա նպատակն այն չէր, որ գային Երևանի քաղաքապետարանում դառնային տիրող քաղաքական ուժ, այլ նրանք, ի սկզբանե, փորձում էին խաղալ չպարտվող վիճակախաղ. եթե մենք չենք հաղթում, ուրեմն ընտրությունները կեղծված են»:
Ա. Ադիբեկյանը կոչ արեց բոլոր սխալ կանխատեսումներ արած կուսակցություններին իրենց մասնագետների համար հոգեբանական փորձաքննություն անցկացնել, պարզելու թե իրենց պատկերացրածներն ու իրողությունը որքանո՞վ են իրար համապատասխանում: Բացի այդ, ըստ նրա, բոլոր սխալ կանխատեսումներ արածները պետք է հրաժարական տան:
02.06.2009, 19:28
No comments:
Post a Comment