«Ես ուզում եմ պաշտոնական ասել, որ ես դատապարտում եմ այսպիսի ընտրությունները, դժգոհ եմ գործընթացից»,- հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Տ. Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ շատերը բողոքում են ընտրությունների արդյունքներից, այլ ոչ թե գործընթացից, իսկ ինքը գոհ ու հպարտ է արդյունքներից, քանի որ «իմ հավաքած ձայները սրբի արցունքի պես մաքուր են»: Նա նաև անդրադարձավ ընտրություններին բնակչության մասնակցության թվին, որը, ըստ ԺԿ ղեկավարի, ազգային անվտանգության խնդիր է:
«Խնդիր կա, որ մարդիկ չեն գնում ընտրությունների, նրանց տանում են, մարդիկ հիասթափվում են, այս գործընթացը չի վերածվում տոնի, որովհետև նույն գործողություններն են արվում, նույն մարդիկ են ընտրվում, ամեն ինչ նույնն է»,- մանրամասնեց Տ. Կարապետյանը:
Ընտրությունների ընթացքի վերաբերյալ միջազգային դիտորդների տված գնահատականը Տ. Կարապետյանի խոսքերով, «զարմանալի չէր, մանավանդ այն բանից հետո, երբ իրենք էլ խոստովանեցին, որ գնացել են ռեստորան ու հայկական կոնյակ են համտեսել, ապա ասել են` լավն է»:
02.06.2009, 20:24
No comments:
Post a Comment