
«Պաշտոնապես դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու հայտարարում, որ անհրաժեշտ է անցկացնել համաներում, կա այդպիսի կարիք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, օգտվելով առիթից, հայտարարեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Տ. Կարապետյանն անդրադարձավ նաև ՀԱԿ-ի` Երևանի ավագանում մանդատները վայր դնելու որոշմանը և ողջունեց այն: Սակայն ՀԱԿ-ի հետ միանալը ԺԿ ղեկավարը բացառեց` ասելով, որ «սկզբունքորեն չի կարող միանալ»:
«Քանի որ մենք առանձին քաղաքական ուժ ենք, իսկ դաշտում մեր դիրքը` կառուցողական ընդդիմություն լինելն է, երրորդ ուժ»,- մանրամասնեց Տ. Կարապետյանը:
Տ. Կարապետյանի կարծիքով, պարզ երևում է, որ ընտրություններից հետո ՀԱԿ-ը նոր գործընթացներ կսկսի: Ըստ նրա, դա են վկայում ընտրությունների արդյունքները, որից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև «զգալի տարբերություն կա»:
02.06.2009, 20:31
No comments:
Post a Comment