
«Շատ գնահատելի է, որ հասարակության մեջ քննարկվում է համաներման հարցը, բայց դա, ըստ էության, իրավաբանական փաստաթուղթ է, որի քաղաքական գնահատականը տալու է Ազգային ժողովը», - լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Գ. Սահակյանի կարծիքով`համաներման մասին հարցն «առաջիկա քննարկումներից հետո նաև ԱԺ-ն հնարավորություն կունենա այս ամսվա վերջին կամ մյուս ամսվա սկզբներին քննարկել»:
Թե ինչպիսի՞ սպասելիքներ ունի Հանրապետական կուսակցությունը ԵԽԽՎ ամառային նստաշրջանից, Գ Սահակյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ ինքը տեղեկացված չէ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցին, որում ասվում է, թե Հայաստանի 2008 թ-ի նախագահական ընտրությունները հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, խմբակցության ղեկավարաը նշեց, որ «ամերիկայի կոմղը միշտ է ոչ թե անդրադառնում է ընտրություններին, այլ դրանք օրեր շարունակ վերլուծում է և համընկեցնում է Հայաստան-Ամերիկա միջպետական փոխհարաբերությունների հետ»:
«Ի տարբերություն եվրոկառույցների կամ դիտորդական առաքելություն ունեցող խմբերի, որոնք անմիջապես գնահատեցին համայնքային ընտրությունները` որպես համայնքային ընտրություններ, ամերիկյան կողմը ոչ թե կոնկրետ ընտրություններն է գնահատում, այլ փորձում է քաղաքական գնահատականներ տալ միջպետական հարաբերությունների կարգավիճակով», - մանրամասնեց Գ. Սահակյանը:
Գ. Սահակյանն, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, հայտնեց այն կարծիքը, որ ընտրություններն «ավելի ամբողջացրեցին և ավելի ուժեղացրեցին կոալիցիոն գործընթացները»:
«Մենք միշտ շփոթում ենք և համայնքային ընտրությունները բերում, կապում ենք երկրի քաղաքական ճակատագրի հետ: Սա համայնքային ընտրություններ էին և այստեղ այն, թե կոալիցիոն ուժերից ով ինչ ձայն ստացավ, ինչպիսի՞ հնարավորություններով ունեցավ, մեր երկրի քաղաքական դիրքորոշումների վրա ազդեցություն ունենալ չեն կարող»,- հայտնեց Գ. Սահակյանն ու ընդգծեց. «Այնպես որ` կոալիցիան, կարծում եմ, ավելի միասնական կգործի»:
12.06.2009, 14:17
No comments:
Post a Comment