Wednesday, June 17, 2009

Գերմանական երաժշտությունը թևածում էր ԱԺ շենքում

Այսօր ԱԺ-ում «Գերմանիայի շաբաթներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ և լուսանկարչական ցուցահնդես: Միջոցառմանը ներկա էին ԱԺ մի շարք պատգամավորներ, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներ:

Տեղեկացնենք, որ միջոցառման նախաձեռնությունն ու կազմակերպումը պատկանում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությանը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

Ներկաներին դասական երաժշտության հիանալի մեղեդիներ նվիրեց գերմանացի տենոր Քրիստոֆ Շեբենը և դաշնակահար Ստյուարտ Էմերսոնը:

Տեղեկացնենք նաև, որ լուսանկարչական ցուցահնդեսը նվիրված էր Հայաստանին: Այն ներկայացնում էր Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի լուսանկարները, որոնք պատկերում են Հայաստանի բնությունը, տեսարժան վայրերն ու մարդկանց:

12.06.2009, 14:50

Aysor.am

No comments:

Post a Comment