Wednesday, April 21, 2010

Ս. Սարուխանյան. Հայաստանի համար Իրանի միջնորդությունը ցանկալի չէ

«Մեզ համար Իրանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում զուտ քաղաքական տեսակետից շահավետ և ձեռնտու չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Սևակ Սարուխանյանը:


Ս. Սարուխանյանը նշեց, որ Ադրբեջանն իր կողմից նախնական դրական եզրակացություն է տվել բանակցային գործընթացում ընդգրկել Իրանին` որպես միջնորդ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ «Հայաստանի համար նման միջնորդությունը ցանկալի չի լինի, քանի որ այն նախադեպ կստեղծի, որից հետո Բաքուն կարող է առաջարկել Թուրիքային` Իրանի պես ներքաշվել բանակցային գործընթացի մեջ` որպես միջնորդ»:


«Հայաստանը չպետք է հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունից, որը Հայաստանի համար օպտիմալ բանակցությունների ձևաչափ է առաջարկում»,- ընդգծեց Ս. Սարուխանյանն ու հավելեց, որ «մեզ համար ձեռնտու չէ Մինսկի խմբի մենաշնորհից հրաժարվելը»:


Ս. Սարուխանյանը հայտնեց նաև, որ առաջիկայում «որևէ լուրջ առաջընթաց չի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»:

ԱՅՍՕՐ, 13:39

Aysor.am

No comments:

Post a Comment