
ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ամփոփելով անցնող տարին, խոսեց նաև հետագա անելիքների ու նախաձեռնությունների մասին, մասնավորապես նա նշեց, որ նախատեսվում է թանգարանի նոր մասնաշենքի հավելում: Նոր մասնաշենքը կառուցվելու է այնպես, որ չխաթարի այսօր գոյություն ունեցող շինության ճարտարապետական լուծումը` «այն մեկ քայլ ներքևում կլինի»:
Հ. Դեմոյանի խոսքերով, նոր մասնաշենքում կլինի նոր ցուցասրահ, պատկերասրահ, համակարգչային սրահ, որտեղ լրացուցիչ նյութ ու գրականություն ցանկացողը կկարողանա համապատասխան տեղեկություններ քաղել գրախանութ-սրճարան, որտեղ մարդիկ կարող են իրենց տպավորություններով կիսվել, գրականություն ձեռքբերել, ինչպես նաև` գիտաժողովների անցկացման սրահ:
«Ամենածայրահեղ վերջնաժամկետը նոր մասնաշենքում նոր ցուցադրության բացումն է 2015 թ-ի ապրիլին»,- ընդգծեց Հ. Դեմոյանը, ով հայտնեց, որ դեռևս նախահաշվարկներն են կատարվում և դժվար է ասել, թե մասնաշենքի կառուցումը որքան գումար կպահանջի:
23.04.2010, 20:09
No comments:
Post a Comment