«Այն բոլոր վտանգները, որոնք պարունակում են արձանագրությունները, շարունակում են մնալ` չնայած գործընթացն, ըստ Հայաստանի, սպառված է»,- հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի բյուրոյի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին, նշեց, որ այն դրական է, բայց` ոչ վերջնական, ինչը պայմանավորված է արձանագրություններում ստորագրությունների առկայությամբ: Ըստ նրա` դրական չէ նաև այն, որ Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը` շարունակել հարաբերությունների հաստատման վերաբերյալ բանակցությունները, երբ Թուրքիան հայտնի իր պատրաստակամությունը:
«Անհրաժեշտ է այդ արձանագրություններն իրավականորեն ոչնչացնել, և դա անելու ձևերից մեկը` ստորագրությունները ետ կանչելն է»,- ընդգծեց Կ. Մանոյանը:
26.04.2010, 21:43
No comments:
Post a Comment