
Այսօր Նարեկացի արվեստի միությունը «Ոգեկոչում արվեստի շնչով» խորագրի ներքո միջոցառումների շարք է կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին և հայերի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումների մեկնարկը տրվելու է երեկոյան 17:00-ին`«Ադանա. Մեծ եղեռնի ազդարարը» ֆիլմի ցուցադրությամբ:
Այնուհետև «Փարոս» երգչախումբը և «Լույս» վոկալ հնգյակը հանդես կգան հայ հոգևոր երաժշտության մի շարք կատարումներով:
Նշենք, որ միջոցառմանն իր մասնակցությունը կունանա նաև «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը:
Հիշեցնենք նաև, որ ՆԱՄ-ում միջոցառումների մուտքն ազատ է բոլորի համար:
24.04.2010, 10:59
No comments:
Post a Comment