
«Իրանը կհամաձայնի Թուրքիայի միջնորդությանը, եթե այդ միջնորդությունը թույլ տա ավելի լղոզել բանակցային գործընթացն Արևմուտքի հետ, էլ ավելի բարդացնել հետաձգել այն քաղաքական որոշման կայացումը, որը պետք է ընդունվի Իրանի և Արևմուտքի միջև»,- հայտնեց իրանագետ Սևակ Սարուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Արևմուտքի միջև` լուծելու իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրները:
Ս. Սարուխանյանի խոսքերով` Իրանը, ելնելով իր շահերից, միգուցե դրական պատասխան տա, սակայն իրականում Իրանը Թուրքիայի միջնորդության կարիքը չունի, քանի որ արդեն վաղուց ձևավորվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆորմատը:
Բանախոսը հիշեցրեց, որ Իրան-ԱՄՆ երկխոսությունը առկա էր դեռևս 2005 թ-ից Բաղդադում, երբ իրանական և ամերիկյան դիվանագետները խորհրդակցում և քննարկում էին 2 պետություններին հուզող կարևոր տարածաշրջանային հիմնախնդիրները:
21.04.2010, 15:41
No comments:
Post a Comment