Monday, April 26, 2010

«Արձանագրությունները շարունակում են մնալ ԱԺ մեծ օրակարգում»


Այսօր նախքան ԱԺ չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի ապրիլի 26-29-ի քառօրյա նիստի աշխատանքներին անցնելը ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակացության պատգամավոր, նույնանուն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:


Ա. Մարտիրոսյանը խնդրեց հստակեցել, թե ԱԺ կոալիցիոն ուժերի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նշանակու՞մ էր արդյոք, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրություններն հանվել են ԱԺ մեծ օրակարգից, թե՞ մնում են օրակարգում:


Ի պատասխան` Հ. Աբրահամյանը հստակեցրեց, որ «Արձանագրությունները շարունակում են մնալ ԱԺ մեծ օրակարգում»:


26.04.2010, 14:27

Aysor.am

No comments:

Post a Comment