Monday, April 26, 2010

Չնայած վախին ու «շոուին»` պատգամավորները պատրաստ են բարիք գործել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով առաջիններից էր ԱԺ-ում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին արյուն հանձնողներից, ի պատասխան լրագրողների այն հարցին, թե չե՞ք վախենում արդյոք արյուն հանձնելոց, կատակեց` «Եթե արյուն հանձնելուց վախենանք, լրագրողներից վախենանք, ու՞ր կգնա-կհասնի»:


Այդ պահին ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալով և միջանցքում իրարանցում նկատելով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բացականչեց. «Այս ի՞նչ թատրոն եք այստեղ սարքել: Արյունը պոլիկլինիկայում են հանձնում»:


Չնայած դրան` Վ. Հովհաննիսյանը ևս հանձնեց 3 միլիլիտր արյուն, որը համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո, գուցե, հետագայում օգնի ինչ-որ մեկի կյանքը փրկել:


Արդյոք նման ակցիաների մեջ պիարի տարրեր չկա՞ն, լրագրողների հարցին, Վ. Հովհաննիսյանը ի պատասխան հայտնեց. «Եթե դուք այստեղ կանգնած չլինեիք, ոչ մի փիար էլ չէր լինի»:


«Ես սկզբից էլ ասացի, որ նման բաների համար պետք է գնալ պոլիկլինիկա, ոչ թե շոու սարքել այստեղ, բայց եթե այստեղ են հանձնում, ապա ես էլ կհանձնեմ»,- բացատրեց Վ. Հովհաննիսյանը, ապա ակցիայի նախաձեռնողներից հետաքրքրվեց, թե ի՞նչ ճանապարհ անցնելուց հետո ինքը կարող է որևէ հիվանդի համար հետագայում դոնոր հանդիսանալ:


Չեք վախենու՞մ արդյոք, հարցը ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի համար էր, ով խոստովանեց, որ ընդհանրապես «սարսափում է երակից արյուն տալուց»:


«Ամբողջ կյանքում 2 առիթ եմ ունեցել արյուն հանձնելու, երկուսի դեպքում էլ սփրթնել, վատացել եմ»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պատմեց Շ. Թորոսյանը, ով նկատեց, որ «բարեբախտություն էր, որ կարողացավ շատ հաջողությամբ անցկացնել այս փորձությունը»:


26.04.2010, 22:44

Aysor.am

No comments:

Post a Comment