Wednesday, April 21, 2010

Յիրիկյանը կոչ արեց օգնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին


«Մենք մեր մասնակցությունն ենք ունենում` Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտին նվիրելով շատ արժեքավոր գրքեր, որպեսզի թանգարանն էլ հարստանա, և ով այցելի թանգարան, կարողանա կարդալ և տեսնել, թե ինչպիսի գրքեր ունենք մեր թանգարանում»,- հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ում աջակցությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան են բերվել և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են նվիրաբերվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ շուրջ 20 արժեքավեր գրքեր, որոնց թվում կան նաև Ցեղասպանության ականատեսների վկայություններ:


Ռ. Յիրիկյանը պատմեց, որ գրքերը ձեռք են բերվել ԱՄՆ-ում ունեցած իր հանդիպումների արդյունքում: Նա կարևորեց ոչ թե նվիրաբերվող գրքերի քանակը, այլ նվիրատվության փաստը: Ընկերության տնօրենն իր խոսքն ուղղեց այն ընտանիքներին, որոնց գրադարաններում պահվում են մեր պատմության այս էջի մասին գրքեր կամ վկայություններ, և կոչ արեց բոլորին միանալ և օգնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` գրադարանը զարգացնելու ու հարստացնելու գործում:


«Մենք կայինք, մենք կանք ու կմնանք»,- ընդգծեց Ռ. Յիրիկյանն ու հավելեց. «Մենք ընտրել ենք այս ճանապարհը, և մենք պետք է աշխատենք, որ «մենք կմնանք»-ը պահպանենք ու զարգացնենք, որովհետև եթե մենք հավատում ենք մեր ինքնությանն ու ազգային պատկանելությանը, եթե մենք ասում ենք, որ հպարտ հայեր ենք, մենք պետք է աշխատենք ավելի ուժեղացնել մեր ինքնությունը»:


20.04.2010, 13:57

Aysor.am

No comments:

Post a Comment