Այսօր բացառիկ համերգով երևանյան բեմում միասին հանդես կգան աշխարհահռչակ երաժիշտներ Ջոն Մաքլաֆլինը և Արտո Թունջբոյաջյանը:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեցին համերգի կամզակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերությունից, նմանօրինակ համերգ կազմակերպելու նախաձեռնությունն իրենցն է, իսկ երաժիշտները համաձայնել են:
Տեղեկացնենք, որ համերգը տեղի է ունենալու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:
Նշենք նաև, որ անգլիացի ջազ կիթառահար Ջոն Մաքլաֆլինը հանդես է գալու իր «The 4th Dimension» խմբի հետ:
28.04.2010, 11:11
No comments:
Post a Comment