Friday, April 23, 2010

Նվիրաբերված գրքերը` «անհերքելի վավերագրեր»


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը որպես «պատվավոր ու հայրենանվեր գործ» գնահատեց այսօր Վայրի բնության և մշակութային հուշարձանանների պահպանության հիմնադրամի նախաձեռնությամբ 23 միավոր գրքերի նվիրատվության փաստը: Շնորհակալություն հայտնեց բարերարներին, ում շնորհիվ իրականացվել է նախաձեռնությունը:


Հ. Դեմոյանը կարևորեց ոչ թե գրքերի քանակը, այլ դրանց բացառիկությունը:


«Այն վերնագրերը, որոնք մենք արդեն ունենք մեր «Ոսկե ֆոնդում», առաջին հրատարակություներ են` սահմանափակ քանակությամբ, անհերքելի վավերագրեր են, փաստաթղթերի ժողովածուներ և օտարազգի ականատեսների հուշեր»,- մանրամասնեց Հ. Դեմոյանը:


Նա ներկաներին ցուցադրեց գրքերից մեկը, որը 4 հատորյա ժողովածուի մեկ հատոր էր, և հայտնեց, որ այն անգլիական դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու է:


«Այստեղ օր օրի գրանցվել են 1896 թ-ի, այնուհետև մյուս տարիների կոտորածները, որ եղել են Արևմտյան Հայաստնում»,- նշեց նա ու ընդգծեց. «Սա վավերագիր է, որն անհերքելի է, քանի որ սա Անգլիայի և անգլիական ժողովրդի պատմության մի մասն է»:



Հիշեցնենք, որ գրքերը թանգարանին են նվիրաբերվել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, որն իրականացվել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ:



22.04.2010, 21:11

Aysor.am

No comments:

Post a Comment