Wednesday, April 21, 2010

Մշակույթին ևս անհրաժեշտ են օրենսդրական հստակեցումնե


Կինոբեմադրիչ, պատմական գիտությունների թեկնածու Մանուկ Ստեփանյանը համոզված է, որ նույնիսկ մշակույթում կա քաղաքականություն: Ավելին` նա մեջբերեց Արիստոտելի խոսքերն այն մասին, թե «Մարդը քաղաքական էակ է» և հավելեց, որ «առանց քաղաքականության մարդուն պատկերացնել հնարավոր չէ»:


«Մշակութային քաղաքականությունը և մշակույթը կարող է ձևավորել կամ նպաստել առողջ քաղաքական մտայնության ու առողջ քաղաքական գաղափարախոսությունների մթնոլորտի ձևավորմանը»,- ընդգծեց Մ. Ստեփանյանը և ցավով նշեց, որ այսօր մշակութային դաշտն ունի «մեծագույն թերություն` օրենսդրական դաշտի բացակայությունը մշակույթային ոլորտում»:


Ըստ նրա` մշակութային քաղաքականությունը կանոնակարգված չէ օրենսդրական դաշտում, և դրանով պայմանավորված` չկա հստակ ազգային-պետական մշակութային քաղաքականություն: Կինոբեմադրիչի խոսքերով, «մշակույթում էլ շատ բաներ անձնավորված է մնում և հատվածական բնույթ է կրում»:


«Մշակութային մի շարք գործիչներ շատ բան են ուզում, շատ բան են պահանջում նաև երկրից ու իշխանություններից, սակայն այդ պահանջներից շատերը կրում են անձնական բնույթ և շատ հաճախ հատվածական են ու նվնվոցից այն կողմ չեն անցնում»,- մանրամասնեց Կ. Ստեփանյանն ու հավելեց, որ փոխարենը պետք է լիներ օրենք թատրոնի, կինոյի և մշակույթի այլ ուղղությունների մասին, և մշակութային էլիտան էլ պետք է մասնակցեր այդ նորմատիվների ստեղծմանը:


Կինոբեմադրիչը համոզված է, որ «օրենսդրական հստակեցումները սահմանափակումներ չեն, այլ պետք է կանոնակարգեն ու հստակեցնեն մշակութային գործիչների ու մշակութային միությունների գործունեությունը»:


21.04.2010, 19:35

Aysor.am

No comments:

Post a Comment