Friday, April 23, 2010

«Այս կամրջակով կկարողանանք ելումուտ անել մեր Հայրենիքով»


«Շատ անբացատրելի մի խորհուրդ է պարունակում այս ծառատունկն ինձ համար»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը` Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտին հարող այգում «Հիշողության պուրակ» հիմնող խորհրդանշական ծառատունկի ժամանակ:


Ժ. Դադասյանն այսօր մեկն էր այն մտավորականներից, ովքեր վաղ առավոտյան թանգարանի այգում իրենց անվանական ծառը տնկեցին:


Հիշեցնենք, որ Արևելյան Հայաստանից բերված 95 տնկիներով ծառատունկը նվիրված էր ոչ միայն Երկրի օրվա 40-ամյակին, այլև Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Միջոցառման կազմակերպիչն էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` աջակցությամբ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության:


Ժ. Դադասյանը խոստովանեց, որ Հայրենիքը` Էրգիրը, իր համար վերաիմաստավորվել է հատկապես այն բանից հետո, երբ անցյալ տարի եղել է Արևմտյան Հայաստանում, «շրջել ու տեսել է շատ բան»:


«Հիմա, երբ այնտեղից բերված տնկիներ ենք տնկում այստեղ, մի առանձնակի կամուրջ ենք ստեղծում և այդ կամուրջը, կարծում եմ, մի օր այնպես կկանաչի ու կբացվի, որ մենք այդ կամրջակով կկարողանանք ելումուտ անել մեր Հայրենիքով»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ժ. Դադասյանը:


22.04.2010, 15:55

Aysor.am

No comments:

Post a Comment