Wednesday, April 21, 2010

Հ.Դեմոյան. «Ծիծեռնակաբերդը մայրաքաղաքի կանաչ զանգվածի կեսն է»


«Ծիծեռնակաբերդը մայրաքաղաքի կանաչ զանգվածի կեսն է, և Երկրի օրվա այս առաքելությունը միտված է ևս մեկ լրջագույն հավելում անել կանաչ զանգվածի պահպանման և մեծացման համար»,- հայտնեց ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում «Հիշողության պուրակ» հիմնելու վերաբերյալ:


Հիշեցնենք, որ նախաձեռնությունն իրականացնելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ: «Հիշողության պուրակի» ծառատունկն իրականացվելու է Արևմտյան Հայաստանից բերված 95 և ավելի տնկիներով:


Իր խոսքում թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնեց, որ թանգարանը տնօրինում է 100 հա-ից ավելի կանաչ զանգվածի, ինչը «լրջագույն պարտավորություն և մեծ ծանրաբեռնվածություն է»: Միևնույն ժամանակ, ըստ նրա, զարգացնելով կորպորատիվ քաղաքացու տեսակետը` «մենք բոլորս պետք է պարտավորված զգանք մեր մայրաքաղաքի, մեր պետության էկոլոգիական անվտանգությունն ապահովելու հարցում, որովհետև առանց կանաչ զանգվածի մնացած բոլորը աշխարհիկ ու մարմնային են»:


Խոսելով թանգարանի մշակութային ներդրումների մասին` Հ. Դեմոյանը հայտնեց նաև, որ նախատեսվում է «պեղել մասամբ պեղված, սակայն խոստումնալից հնավայրը` Ծիծեռնակաբերդը` մայրաքաղաքի հնագույն, բրոնզեդարյան հուշարձաններից մեկը», ինչը թանգարանի առաջիկա տարիների անելիքների ծրագրում է:


20.04.2010, 15:38

Aysor.am

No comments:

Post a Comment