Monday, April 26, 2010

ԱԺ պատգամավորները` ապագա դոնորներ

Այսօր ԱԺ-ում պատգմավորները օրինագծեր քննարկելուց զատ` նաև արյուն էին հանձնում` 3-ական միլիլիտր: Պատգմավորների արյունը համապատասխան քննություն է անցնելու «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամում, և, հնարավոր է, մի օր ինչ-որ մեկի կյանքը փրկի:


Այս տարի լրանում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործունեության 10-ամյակը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի խոսքերով, իրենք նախատեսում են այս տարի 10 հազար դոնորներ գրանցել:


«Մեր հաղթարշավը, որը մեկնարկել է Ոսկրածուծի դոնորների օրը` հունվարի 8-ին, սկսել ենք Արցախից, որտեղ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և Պարգև Սրբազանի գլխավորությամբ` ևս 180 հոգի դարձավ մեր այս տարվա դոնորները»,- հայտնեց Ս. Ավագյանը, ով շնորհակալություն հայտնեց Հ. Աբրահամյանին` իրենց նախաձեռնությանն արձագանքելու համար:


Տեղեկացնենք, որ ԱԺ-ում արյուն հանձեցին ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ խոսնակ Արևիկ Պետրոսյանը, այնպես էլ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները: Պատգամավորներին միացան նաև ԱԺ նստաշրջանը լուսաբանող լրագրողներից ոմանք:


«Եթե կուսակցություններն ինչ-որ ձևով բաժանում են մեզ, ապա մի կարևոր հանգամանք կա` մեր գեներն ու արյունը, որոնք միավորում են մեզ, ուրեմն անկախ կուսակցական պատկանելիությունից` մենք բոլորս իրար նման ենք և կարող ենք միմյանց օգնել, իսկ բազմաթիվ են այն անձիք, ովքեր դրա կարիքն ունեն»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ս. Ավագյանը:


26.04.2010, 20:14

Aysor.am

No comments:

Post a Comment