
«Թող չթվա, որ 20 միավոր գիրքը փոքրիկ հավելում է գրադարանին: Իրականում, այս գրքերի` չափազանց կարևոր և բացառիկ սկզբնաղբյուրների նշանակությունը մեծ է գրադարանի համար` և’ որպես գրադարանային միավոր, և’ որպես ցուցադրական միավոր»,- հայտնեց ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ ձեռք են բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր գրքեր, որոնք նվիրաբերվելու են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Հ. Դեմոյանը նշեց, որ թանգարանն ունի «ոսկյա ֆոնդ», որտեղ զետեղված գրականությունը հազվագույտ է և դրա ճնշող մեծամասնությունից Հայաստանի այլ հաստատություններում չկա: Նա հայտնեց նաև, որ թանգարան-ինստիտուտի «հավաքչական աշխատանքն էապես աջակցություն է ստանում նման ակցիաների շնորհիվ, երբ թանգարանների բարեկամների օգնությամբ կամ անմիջական աջակցությամբ կարողանում են ձեռքբերել այսօրինակ սկզբնաղբյուրներ»:
Թանգարանի տնօրենը հայտնեց, որ նվիրաբերվող գրքերը «կարևոր ականատեսների տպագիր վկայություններ են, կարևոր միսիոներների ու դիվանագետների վկայություններ են»:
«1910-1920-ական թվականներին կար մասնավոր տպագրություն հասկացողությունը, երբ իր ընկերների, շրջապատի համար միսիոները կամ դիվանագետն` իր անձնական միջոցներով, տպագրել է 100 կամ 150 միավոր գրականություն, որոնցից յուրաքանչյուրը համարակալված է եղել, և հենց այս տպագրություններից շատերը դարձել են բիբլիոգրաֆիկ հազվագյուտ միավորներ», - բացատրեց Հ. Դեմոյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնության կազմակերպիչներին` նման աջակցության համար:
20.04.2010, 14:32
No comments:
Post a Comment