Thursday, April 29, 2010

Տեղումները կշարունակվեն առաջիկա 2 օրերին ևս

Այն, որ տեղումները Հանրապետությունում վերջին օրերին չեն դադարում, և որ նույնիսկ Հայաստանի որոշ շրջաններում այս գիշեր ձյուն է տեղացել, անհանգստացրել է ազգաբնակչությանը: Հենց այս առիթով էլ Aysor-ը զրուցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետի օթերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի հետ:


«Այս գիշեր Հանրապետությունում դիտվել է հյուսիս-արևելքից բավականին ցուրտ օդային հոսանքների ներհոսք, որով պայմնավորված` ջերմաստիճամը Հանրապետությունում նվազել է 2-4 աստիճանով: Առանձին լեռնային շրջաններում տեղումները դիտվել են թաց ձյան տեսքով»,- բացատրեց Գ. Սուրենյանը:


Գ. Սուրենյանի խոսքերով` տեղումները ժամանակ առ ժամանակ կշարունակվեն նաև այսօր, սակայն օրվա երկրորդ կեսից հետո «տարածականության և ինտենսիվության առումով կդիտվի տեղումների թուլացում»: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կտատանվի 12-14 աստիճանի սահմաններում:


«Առաջիկա 2 օրերին կրկին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Գ. Սուրենյանը:


29.04.2010, 11:01

Aysor.am

No comments:

Post a Comment