Saturday, January 9, 2010

Ո՞վ է ասել, որ ֆիլմի տոմսն արժե 1000 դրամ

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը հունվարի 4-ից կինոսեր հասարակության դատին է հանձնել նոր ֆանտաստիկ-անիմացիոն ֆիլմ` «Ավատար»-ը: Նշենք, որ ֆիլմի մասին տեղեկությունը կինոթատրոնի պաշտոնական կայքում և այն տեղեկությունը, որը տրվում է կինոթատրոնի դրմարկղից, խիստ տարբեր են:

Այսպես` «Մոսկվա» կինոթատրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆիլմի ժամը 15:30-ի դիտումն արժե 1000 դրամ: Մինչդեռ նույն ժամի համար տոմս գնելիս պարզ է դառնում, որ տոմսն արժե 1500 դրամ:


Այս թյուրիմացության բացատրությունը կինոթատրոնի դրամարկղում չտվեցին, միայն ասացին, որ «հնարավոր չէ նման բան»: Կինոթատրոնի ադմինիստրացիոն բաժնից էլ հայտնեցին, որ խնդրի մասին մեկնաբանություն կարող ենք ստանալ միայն երկուշաբթի օրը, երբ համապատասխան հարցերով զբաղվող աշխատակիցն «աշխատանքի գա»:


Հայտնենք նաև, որ այս անճշտության մասին «Մոսկվա» կինոթատրոնին Aysor-ը հայտնել է նաև երեկ, մինչդեռ պաշտոնական կայքից «ապատեղեկատվությունը» դեռ չի հանվել: Բավականաչափ հիմքեր ունենք պնդելու, որ ապատեղեկատվությունը դեռ շատերին կբերի կինոթատրոն` 15:30-ի սեանսը 1000 դրամով դիտելու հույսով:


09.01.2010, 16:19

Aysor.am

4 comments:

  1. Վերջապես: Շատ անհամ բան են անում, ես 2 անգամ գնացել նայել եմ ու 2 անգամն էլ 1500 եմ վճարել:

    Գիտեն, որ շատ լավ ֆիլմ է ու շատերն են գնում դիտելու, «Ձեռքի հետ» փող են աշխատում:

    Ասեմ նաև, որ Մոսկվայում ու այլ քաղաքներում ֆիլմը մատուցվում է 3D (եռաչափ) տեսքով, իսկ մեր մոտ վորակը` «ոնց որ միշտ»:

    ReplyDelete
  2. Սիրելի ընթերցող
    Հայտնեմ, որ այսօր առավոտյան արդեն «Մոսկվա» կինոթատրոնի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Ավատար» ֆիլմի տոսը բոլոր ժամերի դիտումների համար էլ արժե 1500 դրամ:
    Կարելի է ասել, որ մեր ձայնը լսելի դարձավ...

    ReplyDelete
  3. Տիգրան ջան
    Ես շատ կուզենայի, որ ոչ միայն մեզ մոտ համապատասխան ֆիլմերը ցուցադրվեին 3D ձևաչափով, այլև դրանց կողքին բարձրորակ ու բարձրարժեք ֆիլմեր էլ ցուցադրվեին, այդ թվում` նաև հայկական արտադրության ...

    ReplyDelete
  4. Վայ ինչ պաշտոնական պատասխանեցիր :-P

    ReplyDelete