Thursday, January 14, 2010

ԱԺ-ի քայլերը` վտանգ ժողովրդի անվտանգության համար


«Թուրքիան պայքարում է հայ-թուրքական գործընթացում մաքսիմալը կորզելու համար»,- հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով Հայաստանի համար առաջին «հասկանալի հակառակորդ» համարեց Թուրքիային, ով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում պայքարում է իր շահերի համար:


Հայաստանի մյուս «շատ լուրջ» հակառակորդն, ըստ քաղաքագետի, Հայաստանի Ազգային Ժողովն է:


«Այն, որ Հայաստանի ԱԺ-ն արագ չի վավերացնում արձանագրությունները, դուրս չի բերում Հայաստանին այս գործընթացից, բերում է նրան, որ այն ուժերը, որ առաջինը դեմ են, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն և այն ուժերը, ովքեր ցանկանում են կապել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական բանակցությունների հետ, ժամանակ ու հնարավորություն են ստանում»,- բացատրեց Ս. Գրիգորյանը և ընդգծեց. «Հայաստանի ԱԺ-ի այսօրվա քայլերը, այսօրվա դիրքորոշումը վտանգ է հայ ժողավրդի անվտանգության համար»:


Այս առիթով քաղաքագետը հայտնեց նաև, որ Թուրքիան իր բանակցությունների ժամանակ «Մոսկվային և Վաշինգտոնին կասի, որ իր խորհրդարանն անկախ է, և չի վավերացնի արձանագրությունները կամ դժվար կլինի արձանագրությունների վավերացումը»:


Այդ գործը հեշտացնելու համար, ըստ Ս. Գրիգորյանի, Թուրքիան կառաջարկի լրացում անել Արձանագրություններում` մեկ կետ մտցնել` Լեռնային Ղարաբաղի հարցը, ու «հենց այս հնարավորությունը Թուրքիային տալիս է Հայաստանի ԱԺ-ն` հետաձգելով Արձանագրությունների վավերացումը»:


Ս. Գրիգորյանն, ամփոփելով իր խոսքը, դրական համարեց Հայաստանի Սահմանադրական դատարանի գնահատականն առ այն, որ Արձանագրությունները բխում են ՀՀ Սահմանադրությունից:


14.01.2010, 15:53

Aysor.am

No comments:

Post a Comment