Friday, January 15, 2010

«Deep Purple»-ի համերգի միայն 10-40 հազարանոց տոմսերն են մնացել


«Deep Purple» ռոք-խմբի հայաստանյան համերգի տոմսերի մեծ մասն արդեն վաճառվել է: Այս մասին Aysor-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տոմսարկղից, որտեղ էլ վաճառվում են տոմսերը:


Հիշեցնենք, որ «Deep Purple» ռոք-խումբն առաջին այցելությունն է կատարում Հարավային Կովկաս, և բացառիկ համերգով հանդես կգա Երևանում: Համերգը կայանալու է մայիսի 25-ին Կ. Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրում:


Տոմսերը, որոնք եղել են սկսած 3000 դրամից, արագ վաճառվել են: Թատրոնի տոմսարկղից Aysor-ին հայտնեցին, որ դրանք վաճառքի են հանվել դեկտեմբերի 29-ին:


Բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հասցրել համերգի տոմսեր գնել, հայտնում ենք, որ տոմսարկղում այժմ վաճառվում են 10-40 հազար դրամանոց տոմսերը:


15.01.2010, 11:00

Aysor.am

No comments:

Post a Comment