Monday, January 11, 2010

Ո՞վ է մեղավոր, որ խրախուսվում է «ցածրորակ երաժշտությունը»


Երաժիշտ Մարտին Ահարոնյանը համոզված է, որ այսօր «վերևից ներքև խրախուսվում է ցածր մակարդակի երաժշտությունը և հեռուստատեսությամբ` նույնիսկ տոնական օրերին, չի ցուցադրվում այն, որը չի պրոպագանդվում»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց երաժիշտը, ով ցածր որակի երաժշտությունը համեմատեց «փոքր երեխայի հետ, որը չունի կարծիք ու ճաշակ, բայց պաշտպանության կարիք ունի, իսկ այդ պաշտպանները վերևից ներքև են»:


Թե ո՞վ է այս հարցում մեղավոր կամ ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակը շտկելու համար, Մ. Ահարոնյանը դժվարացավ միանշանակ ասել: Միևնույն ժամանակ նա հիշեց, որ Խորհրդային Միության տարիներին հեռուստատեսությամբ հնչող երաժշտությունը վերահսկվում էր հատուկ խորհուրդների կողմից: Նրա կարծիքով, եթե այսօր մի համակարգող օրենք գոնե լիներ, «ռեստորանային» երաժշտությունը կհնչեր իր տեղում:


Մ. Ահարոնյանն անդրադարձավ նաև հայկական հեռուստաընկերությունների կողմից սահմանվող երաժշտական «հիթ-շքերթներին»: Ըստ նրա, «ոչ թե հասուն ու ինտելիգենտ մարդիկ են հաղորդագրություններ ուղարկում այս կամ այն երգչի ու երգի օգտին, այլ 8-22 տարեկան աղջիկներն ու տղաները, ովքեր փաստորեն իրենց ճաշակն են թելադրում ողջ հասարակությանը»:


11.01.2010, 19:21

Aysor.am

No comments:

Post a Comment