Friday, January 15, 2010

«Թուրքիայի գործելու ժամանակն է»

Դիտարկելով Սահմանադրական դատարանի որոշումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Հայաստանի միջազգային դերի համատեքստում` ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՍԴ վճիռը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը:


«Այս քայլով Հայաստանը ցույց տվեց, որ ինքը դրականորեն է տրամադրված և պատրաստակամ է իրականացնելու իր բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է»,- բացատրեց Է. Շարմազանովն ու ամփոփելով իր խոսքը` հավելեց. «Արդեն եկել է ժամանակը, որ Թուրքիան գործի և ոչ թե խոսի, ցույց տա իր իրական դեմքը` ցանականու՞մ է հարևան երկրի հետ ժողովրդավարական արժեքների հիման վրա հարաբերություններ հաստատել, թե՞ մի երկիր է, որը իմիտացիա է անում ժողովրդավարական հարաբերությունների, և իմիտացիա է անում նորմալ, քաղաքակիրթ հարաբերությունների»:


Անդրադառանալով թուրքական կողմից հնչող հայտարարություններին, որոնց համաձայն` Թուրքիան ցանկանում է հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ «զրո պրոբլեմներով», Է. Շարմազանովը հայտնեց, որ այսօր Թուրքիան «իմիջի» խնդիր ունի ամբողջ աշխարհում: Նա նշեց, որ իր դիտարկումներից ելնելով, կարող է ասել, որ չի տեսել «որևէ լուրջ միջազգային փորձագետի, ով հայ-թուրքական հարաբերություններում ավելի շահեկան է համարում Թուրքիայի դիրքորոշումը»:


«Թուրքիան շանս ունի ապացուցել, որ իրականում ցանկանում է զրո խնդիրներ հարևանների հետ` վավերացնելով արձանագրությունները»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Է. Շարմազանովը:


15.01.2010, 17:49

Aysor.am

No comments:

Post a Comment