Monday, January 18, 2010

Ապրիլի 24-ը սահմանագիծ … նաև «կարևոր» պետությունների համար


«Համոզված եմ, որ ապրիլի 24-ի սահմանը ոչ միայն կա մեր հասարակությունում, մեր խորհրդարանում, այլև միջազգային կարևոր պետությունների քաղաքականության հիմքում»,- հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:


Այս առիթով հանձնաժողովի նախագահը հիշեցրեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը` խելամիտ ժամկետների մասին, այն ժամանակ, երբ պաշտոնական այցով Ամերիկայում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիբ Էրդողանը:


«Միջազգային հանրությունը ևս ունի տեսլական, որ այդ բանակցությունները, որոնք սկսվել են և այդ փաստաթղթերը, որոնք ստորագրվել են, պետք է ողջամիտ ժամկետներում հասնեն իրենց ավարտին»,- մանրամասնեց Գ. Մինասյանն ու հավելեց. «Հակառակ պարագայում, այն նպատակները, որոնք երկու կողմերի բարի կամքով սկսվել են և այն նպատակները, որոնք ակնկալում են միջազգային հեղինակավոր կենտրոնները` ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը, ի դերև կանցնեն»:


«Խելամիտ ժամկետներում» գործընթացը ավարտին չհասցնելու դեպքում, ըստ Գ. Մինասյանի, միջազգային հանրությունը պետք է փորձի գտնել մեղավորին: Նա նշեց նաև, որ «լավ չի լինի այն պետության կարգավիճակը, որը կհայտնվի այդ մեղավորի դերում»:


18.01.2010, 17:22

Aysor.am

No comments:

Post a Comment