
Այսօրվանից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անհատական բլոգը հասանելի է բոլորին: Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Ռիմա Եգանյանը` վարչապետի բլոգի հասցեն է http://tigransargsyan.livejournal.com:
Տեղեկացնենք նաև, որ Տ.Սարգսյանն արդեն կատարել է իր առաջին գրառումը, որում բացատրում է, թե ինչ նպատակով է ստեղծվել իր անհատական բլոգը:
«Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ»,- մասնավորապես ասված է գրառման մեջ:
18.01.2010, 11:00
No comments:
Post a Comment