Տոնական օրերին Երևանում և Հանրապետության մյուս քաղաքներում բաց խանութներ գրեթե հնարավոր չէր գտնել:
Այսօրվանից արդեն բազմաթիվ խանութներ վերսկսել են իրենց աշխատանքը:
«Ճիշտ է, առևտուր գրեթե չի լինում, բայց աշխատելու ենք»,- Aysor-ի հետ զրույցում նմանօրինակ պատասխան տվեցին մի շարք խանութների աշխատակիցներ:
Հարկ է նշել, որ եթե Ամանորին նախորդող օրերին գրեթե անհնար էր գտնել մի խանութ, որտեղ «խցանումներ չլինեին», որտեղ չեռար առևտուրը, ապա տոնական օրերին նույնիսկ մեծ հանրախանութներում մատների վրա կարելի էր հաշվել գնորդներին, վերջիններս էլ, հիմնականում, գնում էին կոնֆետներ ու խմիչք` հյուր գնալու համար:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ամանորյա արձակուրդները շարունակվելու են մինչև հունվարի 10-ը` ներառյալ:
04.01.2010, 14:27
No comments:
Post a Comment