Monday, January 18, 2010

Նախագահների առաջին քննարկման թեման պետք է լինի Արցախի հարցը


«Առաջին քննարկման առարկան պետք է դառնա Ղրաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարադրումները և այդ խնդրի հետ կապված երկու կողմերի տեսակետների միմյանց փոխանցումն ու մերձեցումը»,- հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` այսօր Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սպասվող հանդիպման վերաբերյալ:


Ըստ Գ. Մինասյանի, նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը կքննարկեն նաև ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սակայն անհրաժեշտ է, որ երկու կողմերն իմանան Արցախի հիմնահարցի վերաբերյալ միմյանց տեսակետները, որպեսզի «հետագայում տեղի ունենալիք երեք երկրների (Aysor` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի) նախագահների հանդիպմանը որևէ կողմի համար որևէ անակնկալ չլինի»:


18.01.2010, 15:10

Aysor.am

No comments:

Post a Comment