Tuesday, January 12, 2010

Ինչու՞ էր ՀԱԿ-ը լռում …

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար Երևանի թիվ 10 ընտրատեղամասում անցկացված ընտրությունները համեմատեց Աֆղանստանում տեղի ունեցած ընտրությունների հետ: Ըստ նրա, ինչպես «թալիբները գործի դրեցին ապատեղեկացումը և ահաբեկումը, այնպես էլ վարվեցին հայաստանյան իշխանությունները»:


Որպես «ընտրախախտումների աննախադեպ քայլ»` Լ. Զուրաբյանը նշեց այն, որ իշխանության կողմից կեղծվել է ընտրություն անցկացնելու իրական օրը: Ըստ ՀԱԿ հաշվարկների, ընտրությունները պետք է անցկացվեին ամենաուշը մինչև դեկտեմբերի 20-ը:


Թե ինչու՞ այս մասին ՀԱԿ-ը նախօրոք չի բարձրաձայնել հարցին, Լ. Զուրաբյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: Նա նշեց, որ այդ մասին բարձրաձայնումը կդիտվեր` որպես «թուլության նշան և կանխավ արդարացումներ փնտրելու դրսևորում»:


«Արդեն ընտրության օրը որոշված էր և պայքարն էլ սկսված էր, մենք հիմնական շեշտը դրել էինք Նիկոլ Փաշինյանի` ընտրություններին մասնակցելու վերաբերյալ թույլտվություն ստանալու վրա»,- մանրամասնեց Լ. Զուրաբյանն ու հավելեց, որ եթե «մինչև ընտրությունների անցկացումը իրենք ոչինչ փոխել չէին կարող, ապա հիմա ստացել են ընտրությունների արդյունքները բողոքարկելու հիմք»:


12.01.2010, 16:59

Aysor.am

No comments:

Post a Comment