Friday, January 15, 2010

Է. Շարմազանով. Թուրքիան, ձգձգելով գործընթացը, խնդիրներ կունենա


«Թուրքիան արհեստականորեն սկսել է ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը»,- հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:


Միևնույն ժամանակ, պատգամավորի կարծիքով, «այն կողմը, որը կշարունակի ձգձգման գործընթացը, խնդիրներ կունենա միջազգային հանրության հետ»: Այս առիթով Է. Շարմազանովը հայտնեց, որ Թուրքիան արդեն իսկ խնդիրներ ունի, և միջազգային հանրությանն էլ ապացուցելու բաներ ունի:


Որպես Թուրքիայի առաջ կանգնած խնդիրների օրինակներ` խմբակցության քարտուղարը նշեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանում շոտլանդացի և իռլանդացի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացումը, ինչպես նաև` Բուլղարի կառավարության ներկայացուցիչների կողմից ռազմատուգանքի կամ փոխհատուցման, ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման հարցերի բարձրացումը և այլն, ինչը պատահական չհամարեց:


«Պատահական չէր, որ Թուրքիայի վարչապետի ներկայությամբ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հստակ նշեց, որ ինքը կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջև»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Է. Շարմազանովն ու հավելեց. «Ռուսաստանի արտգործնախարարն էլ իր հերթին հայտնեց, որ Ռուսաստանի համար ավելի կարևոր է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, քան Թուրքիայի հետ ունեցած էներգետիկ շահերը»:


15.01.2010, 17:56

Aysor.am

No comments:

Post a Comment