Monday, January 4, 2010

Մեզ սպասվում են միայն ձմեռային անձրևներ

Այս ձմեռ, հատկապես Արարատյան դաշտում, ամենասպասված հրաշքներից էր ամանորյա ձյունը, որն այդպես էլ չտեղաց: Դեռ գիշերվանից սկսված անձրևն էլ, կաթ-կաթ փաստում է, որ ձյան տեղալուն խանգարում է Հանրապետությունում գրանցվող բարձր ջերմաստիճանը:


Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի հիդրոօդերևութաբանության պետական ծառայությունից, Հանրապետությունում 0-ից ցածր ջերմաստիճան գրանցվում է միայն Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում: Ցածր ջերմաստիճանով էլ պայմանավորված` միայն այս մարզերում է, որ տեղումները ձյան տեսքով են:


Տեղեկացնենք նաև, որ այսօր Հանրապետության մյուս մարզերում ևս գրանցվում են տեղումներ, սակայն ձմեռային անձրևների տեսքով: Այստեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 12 աստիճանի:


Երևանում ցերեկը կգրանցվի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով: Օդի խոնավությունը 91 տոկոս է:


04.01.2010, 13:47

Aysor.am

No comments:

Post a Comment