Wednesday, January 13, 2010

Ինչու՞ Բաքվի ջարդերը չեն կանխվել Խորհրդային Միության կողմից


Ինչու՞ Խորհրդային Միությունը գործողություններ չի ձեռնարկել 1990 թ-ին` կանխելու Բաքվում հայերի ջարդերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցին անդրադարձավ քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Մանասյանը:


Ա. Մանասյանի տեղեկացմամբ` 1990 թ-ի հունվարի 13-ի նախօրեին Խորհրդային Միության զորքերն արդեն գտնվում էին Բաքվի օդանավակայանում, բայց «գորբաչովյան Մոսկվան և գլխավոր մեղսակիցը` երկրի նախագահը, որևէ հրահանգ չի տալիս այդ օրերին խառնվել գործին, ինչպես որ եղել էր Սումգայիթյան դեպքերի ժամանակ»:


«Առաջին օրերին Բաքվում, ինչպես նաև` Սումգայիթում, բերում էին կուրսանտների` խստագույն հրահանգով` չմիջամտել իրադարձություններին»,- հիշեցրեց Ա. Մանասյանն ու հավելեց. «Ես կարծում եմ, որ սրանք պատմության այն էջերն են, որոնց վրա դեռևս կա գաղտնիության քողը, և վաղ, թե ուշ պարզ է լինելու, թե ի՞նչ նկատառումներով ու շարժառիթներով է, որ կոմունիստական Մոսկվան ակտիվ գործողությունների չի դիմել` կանխելու համար արյունահեղ ջարդերը»:


13.01.2010, 18:04

Aysor.am


No comments:

Post a Comment