Saturday, January 9, 2010

Ցուցահանդես և կինոդիտում. ներկայացնում է ՆԱՄ-ը

Նարեկացի արվեստի միությունն իր մշակութային գործունեությունն այս տարի սկսելու է հունվարի 12-ից: Ինչպես Aysor-ին հայտնեցին ՆԱՄ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 12-ին այստեղ կազմակերպվելու է ցուցահանդես:


Գծանկարների այս ցուցահանդեսի հեղինակը Հունան Ավեիսյանն է: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու 14:00-ին:


Հ. Ավետիսյանի արվեստի հետ ծանոթանալ ցանկացողներին կամ պարզապես արվեստասերներին հայտնեք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 19-ը:


Բացի այդ, առաջիկա շաբաթվա համար ՆԱՄ-ը մեկ ծրագիր ևս ունի: «Կինոնկարներ չորեքշաբթի օրերին» ծրագրի շրջանակներում հունվարի 13-ին ցուցադրվելու է «Հանդիպումներ ականավոր մարդկանց հետ» (Meetings with Remarkable Men) պատմական դրաման: 108 րոպեանոց այս ֆիլմը նկարահանվել է 1978 թ-ին Մեծ Բրիտանիայում: Ֆիլմի ռեժիսորն է Պիտեր Բրուքը, գլխավոր դերակատարներն են Գրեգուար Ասլանը և Մարտին Բենսոնը:


Տեղեկացնենք նաև, որ ֆիլմը ցուցադրվելու է հայերեն` անգլերեն ենթագրերով:


09.01.2010, 16:14

Aysor.am

No comments:

Post a Comment