Tuesday, January 12, 2010

ՀԱԿ-ը պահանջելու է չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ ընտրարշավի բոլոր նպատակները ՀԱԿ-ը «լիովին» իրագործել է:


«Մեր ընտրական մեքենան կատարելագործվում է, և կազմակերպչական առումով սրանք լավագույն ընտրություներն էին` ՀԱԿ-ի գործադրած ջանքերի առումով»,- ընդգծեց Լ. Զուրաբյանը:


Լ. Զուրաբյանը հայտնեց, որ ծանրագույն պայմաններում իրենք կարողացել են հասնել «շշմեցուցիչ» արդյունքների: Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ պայքարը շարունակվելու է, և իրենք ընտրությունների ընթացքում արձանագրած խախտումներն «օգտագործելու են իրենց նպատակաների իրագործման ու ժողովրդավարության հաստատման համար»:


Լ. Զուրաբյանի խոսքերով, տեխնիկական խախտումները, բռնությունները և բոլոր ընտրակեղծիքները ՀԱԿ-ը միասնական փաթեթով ներկայացնելու է բոլոր դատական մարմիններին` հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով:


ԱՅՍՕՐ, 17:09

Aysor.am

No comments:

Post a Comment