
Թուրքիայում քրդական խնդրի առաջբերումն է, որ ետին պլան է մղել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
Ռ. Մելքոնյանը նախ հայտնեց, որ Թուրքիան, հետևելով «Բաժանի´ր, որ տիրես» հայտնի կարգախոսին, քրդական խնդրում և քրդական հասարակության մեջ նույնպես առաջացրել է պառակտումներ, և արդյունքում` Թուրքիայում կան իշխանամետ և ընդդիմադիր քրդական կազմակերպություներ, քաղաքական ուժեր: Միևնույն ժամանակ, թե' ընդդիմադիր և թե' իշխանամետ քաղաքական ուժերը քրդական խնդիրը փորձում են տանել քաղաքական առաջնահերթությունների շարքը:
«Սա իհարկե թույլ է տալիս թուրքական իշխանություններին ավելի բարեհաջող կերպով իրականացնել ձգձգման քաղաքականությունը և այդ ձգձգման ժամանակ զիջումներ ու ձեռնտու հանգամանքներ կորզել»,- բացատրեց Ռ. Մելքոնայնը:
Թուրքագետը կարևորեց նաև «Ժողովրդավարական հասարակություն» քրդական քաղաքական կուսակցության փակման և այլ անունով վերաբացման հարցը: Այս հանգամանքը, ըստ Ռ. Մելքոնյանի, կարևոր է նրանով, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ քրդական կուսակցության պատգամավորները հանդես են եկել ավելի համարձակ հայտարարություններով և առաջ քաշել ու արտահայտել այն միտքը, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրները գնում են ավելի հետ` մոտ 100 տարի առաջ և կապված են հայերի կոտորածների հետ»:
15.01.2010, 18:53
No comments:
Post a Comment