Չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին` հայկական ամանորյա սեղանները քիչ էին տարբերվում նախորդ տարիների սեղաններից: Գրեթե բոլորի տներում էլ կարելի է հանդիպել տոնական «խոզի բդին» կամ «հնդկահավին», ավանդական քյուֆթային, խմորեղենի տարատեսակների ու ընդեղենի:
Ամանորյա տոներին պատրաստվելը հայկական ընտանիքներում, կարծես, վերածվել է ամանորյա սեղանը «ճոխ» զարդարելու մոլուցքի: Իսկ արտաքուստ ախորժաբեր, բայց մի քանի օր սեղանին անշարժ մնացած այս ուտեստներում կուտակված թունավոր նյութերն էլ շատ հաճախ պատճառ են դառնում մի շարք աղեստամոքսային խանգարումների: Բացի այդ` տոնական, կալորիաներով հարուստ այս ուտեստները պատուհաս են հատկապես արյան ճնշում ունեցողների և խրոնիկական հիվանդություններով տառապողների համար:
Տոնական սեղանները փոքր-ինչ փոփոխություններ կկրեն վաղը, երբ ավանդական ուտեստների կողքին կավելանան Սուրբ Ծննդին բնորոշ խաշած ձուկը, բրնձով-չամչով փլավն ու կանաչեղենը: Այնուամենայնիվ, տոնական սեղանները «առատ» են մնում մինչև «բոլոր սպասված հյուրերի այցելությունների ավարտը»:
04.01.2010, 18:52
No comments:
Post a Comment