Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը հունվարի 4-ից կինոսեր հասարակության դատին է հանձնել նոր ֆանտաստիկ-անիմացիոն ֆիլմ` «Ավատար»-ը: Նշենք, որ ֆիլմի մասին տեղեկությունը կինոթատրոնի պաշտոնական կայքում և այն տեղեկությունը, որը տրվում է կինոթատրոնի դրմարկղից, խիստ տարբեր են:
Այսպես` «Մոսկվա» կինոթատրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆիլմի ժամը 15:30-ի դիտումն արժե 1000 դրամ: Մինչդեռ նույն ժամի համար տոմս գնելիս պարզ է դառնում, որ տոմսն արժե 1500 դրամ:
Այս թյուրիմացության բացատրությունը կինոթատրոնի դրամարկղում չտվեցին, միայն ասացին, որ «հնարավոր չէ նման բան»: Կինոթատրոնի ադմինիստրացիոն բաժնից էլ հայտնեցին, որ խնդրի մասին մեկնաբանություն կարող ենք ստանալ միայն երկուշաբթի օրը, երբ համապատասխան հարցերով զբաղվող աշխատակիցն «աշխատանքի գա»:
Հայտնենք նաև, որ այս անճշտության մասին «Մոսկվա» կինոթատրոնին Aysor-ը հայտնել է նաև երեկ, մինչդեռ պաշտոնական կայքից «ապատեղեկատվությունը» դեռ չի հանվել: Բավականաչափ հիմքեր ունենք պնդելու, որ ապատեղեկատվությունը դեռ շատերին կբերի կինոթատրոն` 15:30-ի սեանսը 1000 դրամով դիտելու հույսով:
09.01.2010, 16:19
Վերջապես: Շատ անհամ բան են անում, ես 2 անգամ գնացել նայել եմ ու 2 անգամն էլ 1500 եմ վճարել:
ReplyDeleteԳիտեն, որ շատ լավ ֆիլմ է ու շատերն են գնում դիտելու, «Ձեռքի հետ» փող են աշխատում:
Ասեմ նաև, որ Մոսկվայում ու այլ քաղաքներում ֆիլմը մատուցվում է 3D (եռաչափ) տեսքով, իսկ մեր մոտ վորակը` «ոնց որ միշտ»:
Սիրելի ընթերցող
ReplyDeleteՀայտնեմ, որ այսօր առավոտյան արդեն «Մոսկվա» կինոթատրոնի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Ավատար» ֆիլմի տոսը բոլոր ժամերի դիտումների համար էլ արժե 1500 դրամ:
Կարելի է ասել, որ մեր ձայնը լսելի դարձավ...
Տիգրան ջան
ReplyDeleteԵս շատ կուզենայի, որ ոչ միայն մեզ մոտ համապատասխան ֆիլմերը ցուցադրվեին 3D ձևաչափով, այլև դրանց կողքին բարձրորակ ու բարձրարժեք ֆիլմեր էլ ցուցադրվեին, այդ թվում` նաև հայկական արտադրության ...
Վայ ինչ պաշտոնական պատասխանեցիր :-P
ReplyDelete