Tuesday, August 11, 2009

Ս. Սաֆարյանը մեղադրեց ոչ թե Բրայզային, այլ ՀՀ իշխանություններին


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, ըստ որի, «եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, ապա վերջ կդնի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»:


Ս. Սաֆարյանն ասաց, որ Բրայզայից առաջ նման հայտարարություն արել են Հայաստանի իշխանությունները, երբ 2007 թ-ի օգոստոսին Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՂ հանրապետությունն անկախ ճանաչելու օրինագիծ է ներկայացրել ԱԺ:


«Մեր իշխանական գործընկերները` այդ թվում և կառավարությունը, որն իր կարծիքն էր հայտնել օրինագծի վերաբերյալ, որպես առաջին փաստարկ ներկայացրել էր հետևյալը. եթե մենք ճանաչենք ԼՂՀ-ն, ապա դա նշանակում է դուրս գալ բանակցություններից և թույլ տալ պատերազմական գործողություններ»,- մանրամասնեց պատգամավորը:


Ս. Սաֆարյանը նշեց, որ տվյալ պարագայում որքան էլ իր համար անընդունելի Մ. Բրայզայի է հայտարարությունը, «առաջին հերթին ես ոչ թե քննադատության կենթարկի Բրայզային, ով կրկնել է Հայաստանի իշխանությունների հայտարարությունը, այլ, պարզապես, ՀՀ իշխանություններին»:


Ամփոփելով խոսքը` Ս. Սաֆարյանը նշեց, որ նման խնդիրներ բազմիցս քննարկվել են Բրայզայի հետ «Ժառանգության» հանդիպումների ընթացքում:


11.08.2009, 18:59

Aysor.am

No comments:

Post a Comment