Saturday, August 8, 2009

«Դասական արվեստը պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում»


«Այսօր մեր դասական` ակադեմիական երաժշտությունը մնում է իր հին կատարման ձևի մեջ: Արդեն հանդիսատեսը հոգնել է և ցանկանում է ինչ-որ դինամիկա, զարգացում», - կարծում է երգչուհի Աննա Մայիլյանը:


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երաժշտական արվեստում նկատելի հետընթացի միտումների մասին` երգչուհին դրա պատճառներից նշեց նաև դասական երգարվեստում: Ըստ նրա «դասական երգարվեստը չի ցանկանում դուրս գալ փակ սահմաններից, չի ուզում տեսնել, թե արտասահմանն ինչ փորձ ունի այդ առումով»:


Այս ամենը, սակայն Ա. Մայիլյանը պայմանավորեց նաև պետական ուշադրությամբ ու աջակցությամբ: Ըստ նրա, «դասական արվեստը պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում»:


Նույնակարծիք էր նաև ասուլիսին ներկա երգչուհի Էմմա Պետրոսյանը: Սակայն երգչուհիներն աննկատ չթողեցին առաջընթացը: Ըստ նրանց` վերջին ժամանակներս պետական ուշադրությանն է արժանանում դասական երաժշտությունը, ինչի ապացույցն են մի շարք համերգների ու փառատոնների կազմակերպումը, այդ թվում «Վերադարձ», «Բաց երաժշտության փառատոն», «Երևանյան փառատոն», «21-ի հեռանկարները» և այլն:


Առկա բացթողումներն ու սխալները ճշտելու հարցում երգչուհիները կարևորեցին նաև երաժշտագետների ու քննադատների գործը:


«Մեր երաժշտագետները, քննադատները մեծ մասամբ զբաղված են քննադատելով մեկը մյուսի հոդվածները, քննադատելով մեկը մյուսին, ով այս նոտան ճիշտ տեղում չերգեց, կամ այս ինտոնացիայում այսինչ տևողությունը ճիշտ չպահեց: Փոխարենը նրանք այսօր պետք է զբաղված լինեն թարգմանելով մեր հոգևոր երաժշտությունը, ժողովրդական երաժշտությունը, Կոմիտասի հոդվածները տարբեր լեզուներով, նրանք պետք է ակտիվորեն մասնակցեն համաշխարհային կոնֆերանսներին և ներկայացնեն մեր մշակույթը, պետք է քննադատեն այն, ինչ-որ տեղի է ունենում մեր մշակույթում»,- համողված է Ա. Մայիլյանը:


Երգչուհիները կարևորում են քննադատների` մասնագիտական ներգործությունն այս ասպարեզում: Նրանց համոզմամբ` քննադատները նաև պետք է ուղղություն տան երիտասարդ ստեղծագործողներին, կրթություն ստանալու դրդապատճառ հանդիսանան:


08.08.2009, 16:01

Aysor.am

No comments:

Post a Comment