
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ոսկե ծիրանն անիվների վրա» ծրագիրը այս տարի երրորդ անգամ կհյուրընկալվի Արցախում և երկրորդ անգամ` Ջավախքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Հ. Խաչատրյանի տեղեկացմամբ` ջավախքյան ցուցադրումները տեղի են ունենալու Ախալքալաքում օգոստոսի 13-15-ը: Արցախյան ցուցադրումներն անցկացվելու են օգոստոսի 19-23-ը: Ֆիլմերը ցուցադրվելու են Ստեփանակերտում և Շուշիում: Այդ օրերին փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու «Ոսկե ծիրան» 6-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին:
Տեղեկացնենք, որ ցուցադրվող ֆիլմերի շարքում է փառատոնի գլխավոր մրցանակին արժանացած վրաց ռեժիսոր Գեորգի Օվիաշվիլու «Մյուս ափը» ֆիլմը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմը:
Թե’ Արցախում և թե’ Ջավախքում ծրագրի բացումը կատարվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով, որը նվիրված է ֆիլմի ստեղծման 40 և Փարաջանովի 85-ամյակներին:
11.08.2009, 19:16
No comments:
Post a Comment