Thursday, August 6, 2009

«Երեխաների սովորելու ճանապարհը»


«Սա մեր պարտականությունն է և երեխաների սովորելու ճանապարհը»,- համոզված է «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Արևորդի» ամառային դպրոցի սաների կազմակերպած EXPO ցուցահանդեսի և միջոցառման մասին:


Հիշեցնենք, որ այսօր Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը 50-ից ավելի բնասեր պատանիներ` Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից, հավաքվել էին ի մի բերելու մեկամյա դասընթացի ընթացքում անցածն ու ինտենսիվ դասընթացների միջոցով պատրաստվելու նոր ուսումնական տարվան:


Ռ. Յիրիկյանի խոսքերով, այն, ինչ այսօր պատանիները ներկայացրեցին, վկայում է, որ «իրենք հասկանում են, թե որքան կարևոր է մեր միջավայրը մաքուր պահելը և խնամելը»:


«Եվ այս հասկացողությունը, որ նրանք ունեն, բավարար չէ, այլ դա պետք է պահեն իրենց մեջ, պետք է մեծացնեն իրենց հետ, զարգացնեն, և օրինակ դառնան իրենց ընկերների, բարեկամների համար»,- դիմելով երեխաներին` հայտնեց Ռ. Յիրիկյանը:


Լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ բնության պահպանության օժանդակող կազմակերպությունները գնալով ավելանում են, ինչը վկայում է, որ մաքուր բնություն ունենալու գիտակցությունը գնալով զարգանում է:


Խոսելով երեխաների կատարած աշխատանքներից` Ռ. Յիրիկյանը չառանձնացրեց ու չկարևորեց և ոչ մեկը:


«Յուրաքանչյուրն էլ հավասար կարևոր են և ես չեմ կարող ասել, թե որն է ավելի կարևոր, քանի որ մեր` ավագ սերնդի պատասխանատվությունն է երեխաներին միշտ քաջալերելը, խտրականություն չդնելը, որ իրենք միշտ ուժ ու եռանդ ունենան շարունակելու այդ ճանապարհը»,- ընդգծեց Ռ. Յիրիկյանը:


06.08.2009, 20:08

Aysor.am

No comments:

Post a Comment