Friday, August 7, 2009

Հրայր Թովմասյանն ընտրությունների և Սահամանադրության մասին


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը խոսեց ինչպես Հայաստանի Սահմանադրությունից, այնպես էլ ընտրությունների կազմակերպումից ու անցկացումից:


Սահմանադրությունը Հ. Թովմասյանը համեմատել է ադամանդե քարի, իսկ Հայաստանի հասարակությանը` 3 տարեկան երեխայի հետ, ով չի հասկանում, թե ինչ արժեքի հետ գործ ունի:


«Սահմանադրությունում մենք և' իրավական ենք, և' ժողովրդավարական, և' սոցիալական, և' մարդը բարձրագույն արժեք է։ Բայց մենք նման ենք փոքրիկ երեխայի, որին սկուտեղի վրա ադամանդե մի քար են բերել, սակայն նա, լինելով 3 տարեկան, չգիտի դրա արժեքն ու նշանակությունը»,- կարծում է Հ. Թովմասյանը:


Իրավագետի խոսքերով, ժողովուրդը թերագնահատում է օրենսդրության նշանակությունը: Նա նաև նշեց, որ չնայած հայ մարդը չափազանց հետևողական է իր կենցաղի ընտրության հարցում, սակայն «հետևողական չէ պետական կառավարման մարմինների և, հատկապես, պատգամավորների ընտրության հարցում»:


Անդրադառնալով Հայաստանում անցկացվող ընտրություններին` Հ. Թովմասյանն ասաց, որ ընտրությունները Հայաստանում չեն կատարում իրենց երեք գլխավոր գործառույթները:


«Տեղի չի ունենում քաղաքական կոնֆլիկտների լուծում, քաղաքական էլիտայի սելեկցիա և իշխանության լեգիտիմիզացիա»,- մանրամասնել է Հ. Թովմասյանը:


07.08.2009, 17:49

Aysor.am

No comments:

Post a Comment