
«Մրցույթի անցկացման հիմնական նպատակն է խրախուսել, որպեսզի կնոջ կերպարն ավելի ակտիվ լուսաբանվի մամուլում, ոչ թե կինը որպես կին` իր ամենօրյա պարտականություններով հանդերձ, այլ կինը հասարակական կյանքում, քաղաքական ու տնտեսական ոլորտում`իր հաջողություններով ու դերով»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանը «Նա/նե» լրագրողական աշխատանքների մրցույթի վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ Բրիտանական խորհուրդը` Երևանում բրիտանական դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանայք քաղաքականությունում» («Wo/men in Politics») ծրագրի շրջանակում, և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են «Նա/նե» լրագրողական աշխատանքների մրցույթ: Մրցույթին իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցները և անկախ լրագրողները:
Ինչպես հայտնեց Լ. Քալանթարյանը, մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ: Նա նշեց, որ անցած տարի մրցույթին մասնակցության հայտեր ավելի շատ ներկայացվել են տպագիր մամուլից, իսկ ամենաքիչը եղել են հեռուստատեսությունից ներկայացված աշխատանքերը:
Հարկ է նշել, որ ի տարբերություն անցած տարվա, երբ մրցույթին աշխատանքները ներկայացրել են դրանց հեղինակները, այս տարի կազմակերպիչները կոչ են անում նաև հասարակության բոլոր անդամենրին` մրցույթի մասնակից դարձնել այն աշխատանքը` հոդվածը, տեսանյութը, ռադիոռեպորտաժը կամ գովազգային հոլովակը, որն իրենց գնահատմամբ համապատասխանում է մրցույթի պահանջներին:
Մրցույթին ներկայացվելիք աշխատանքները պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2009թ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին: Նյութերը կարող են ներկայացված լինել լրագրության ցանկացած ժանրում:
Լ. Քալանթարյանի տեղեկացմամբ` այս տարի պահպանվել են անցած տարվա անվանակարգերը, ավելին` դրանց ավելացել է ևս մեկը` ֆոտոռեպորտաժը: Նշենք, որ մրցույթի արդյունքներում հաղթողները որոշվում են «Հեռուստատեսային նյութ», «Տպագիր հոդված», «Ռադիո նյութ», «Առցանց և բլոգ հոդված», «Սոցիալական գովազդ», «Առևտրային գովազդ», որն ապրանքը գովազդելիս օգտագործում է կնոջ կերպարը, և «Ֆոտոռեպորտաժ» անվանակարգերում:
«Ֆոտոռեպորտաժ անվանակարգում ներկայացվելու են ոչ թե լուսանկարներ, որոնցում կնոջ կերպարն է պատկերված, այլ այնպիսի լուսանկարներ, որոնք տպագրվել են որևէ տեղ որևէ հոդվածին կից»,- բացատրեց Լ. Քալանթարյանը:
Ծրագրերի պատասխանատուի խոսքերով` անցած տարի «Սոցիալական գովազդ» և «Առևտրային գովազդ» անվանակարգերում աշխատանքներ ներկայացնելու և հաղթողներ ճանաչելու համար կազմակերպությունը ինքն է մրցույթում ընդգրել գովազդները` կատարելով գովազդների ուսումնասիրություն գովազդի ողջ դաշտում:
«Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի սահմանված անվանակարգերում ճանաչվում է լավագույնը, ով ստանում է «Նա/նե» մրցանակը և դրամական պարգև, իսկ անվանակարգերի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողը կստանան մասնակցության մասին վկայականներ»,- հայտնեց Լ. Քալանթարյանը, ով նշեց նաև, որ հաղթողներին որոշում է ժյուրիի կազմը:
Հայտնենք, որ ծրագրերի պատասխանատուի խոսքերով, դեռևս որոշված չէ, թե այս տարի ովքեր կլինեն ժյուրիի կազմում, բայց նրանք կլինեն հասարակական ոլորտի և լրատվական դաշտի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նշենք նաև, որ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2009թ-ի դեկտեմբերի 31-ը, մրցույթի արդյունքերը կամփոփվեն 2010 թ-ի հունվարի վերջին և կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում:
12.11.2009, 10:20
Британцы в Армении желают выявить истинный образ женщины
ReplyDeleteПосольство Великобритании в Армении в рамках программы «Женщины в политике» объявило конкурс журналистских работ «На/нэ». По словам координатора программ Британского совета Лилит Калантарян, цель конкурса заключается в раскрытии образа женщины в более широком плане, с ее удачами в политике и экономике.
Конкурс будет проходить по нескольким номинациям, в частности, фоторепортаж, телерепортаж, Интернет-статья, социальная реклама, торговая реклама.
Победитель конкурса получит приз «На/нэ», а также денежное вознаграждение, остальные получат свидетельство об участии в конкурсе. Победителей выявит специальное жюри, в состав которого войдут представители СМИ, общественного сектора и международных организаций.
Заявки на участие принимаются до 31 декабря 2009 года, результаты будут обобщены в конце января 2010 года.
12.11.2009, 12:32
Aysor.am
http://aysor.am/ru/news/2009/11/12/nane-woman-journalists/
Journalistic competition “Picturing the image of the woman”
ReplyDelete“The competition is aimed at encouraging the more active elucidation of the woman’s image in media not as just a woman with her routine duties, but a as a woman involved in a public life, in political and economic sphere, with her success and her role”, - Lilit Kalantaryan the coordinator of programmes of the Armenian bureau of the British Counsel said during the interview with Aysor.am concerning the “Na/Ne” journalistic competition.
The British Counsel and the OSCE Yerevan Office in the frameworks of “Wo/men in Politics” project financed by the British embassy announce journalistic competition. The works can be presented in Armenian published, internet and broadcasting media as well as by independent journalists.
As L. Kalantaryan informed the competition is being held for the second time. She also mentioned that last year most of the applications were presented from printed press; there were few works from TVs.
The works presented in the competition should be published or broadcast within January – December 2009; they should refer to women having success and achievements in political, public and economic spheres. The materials can be presented in any genre of journalism.
As L. Kalantaryan informs the nominations of the last year have been preserved for this year too, even more one more nomination has been added; Press photographing. The following nominations are available this year “TV material”, “Published article”, “Radio material”, “Internet and blog material”, “Social advertisement”, “Commercial advertisement” which uses the image of the woman while advertising and “Press photographing”.
“In the nomination of Press photographing will not be presented photos were the image of the woman is depicted but photos which have been published somewhere with any article”, - L. Kalantaryn explained.
The coordinator of program noted that the jury of this year is not known yet but they will be representatives of social and media sphere as well as representatives of international organizations.
The applications are accepted till December 31, 2009, the results if the competition will be summed up at the end of January 2010 and will be presented during the annual award-giving ceremony of “Na/Ne”.
12.11.2009, 11:53
Aysor.am
http://aysor.am/en/news/2009/11/12/nane-woman-journalists/