
Աշխարհահռչակ ջազ կիթառահար, փոփ և ջազ-վոկալիստ Ջորջ Բենսոնի համերգի տոմսերը գրեթե վաճառվել են. մնացել են միայն 80 և 100 հազար դրամանոց տոմսերը: Այս մասին Aysor-ին հայտնեցին «Շարմ» հոլդինգի մամուլի ծառայության բաժնից:
Տեղեկացնենք, որ Ջորջ Բենսոնի համերգը կկայանա նոյեմբերի 12-ին` ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանում ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:
Հարկ է նշել, որ համերգը «Ամերիաբանկ»-ի յուրօրինակ նվերն է: Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեցին «Ամերիաբանկ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից` նույն օրը` նոյեմբերի 12-ի, տեղի է ունենալու բանկի գլխամասային գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Այս առիթով բանկը Ջորջ Բենսոնի համերգը` որպես նվեր է մատուցում ջազի սիրահարներին:
«Ամերիաբանկ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ասացին, որ համերգին ներկա գտնվել ցանկացողները պետք է դիմեն «Շարմ» հոլդինգին, քանի որ վերջիններս են զբաղվում համերգի կազմակերպման ու տոմսերի վաճառքի հարցերով:
«Շարմ» հոլդինգից էլ հայտնեցին, որ տոմսերը եղել են 5-100 հազար դրամ արժողությամբ, մինչդեռ այժմ` համերգից օրեր առաջ, հնարավոր է ձեռքբերել միայն 80 և 100 հազար դրամ արժողությամբ տոմսերը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք սպսվում է լեգենդար ջազմենի համդիպում լրագրողների հետ, «Շարմ» հոլդինգից նշեցին, որ այդ հարցը դեռևս ճշտված չէ, և իրենք լրացուցիչ մանրամասներ կարող են հաղորդել միայն 2-3 օրից:
09.11.2009, 13:33
Երևանում այսօր անզուգական մենահամերգով հանդես կգա Ջորջ Բենսոնը
Ջ. Բենսոն. Ջազին տարբերակողը «իմպրովիզացիան է»
No comments:
Post a Comment