Thursday, November 12, 2009

Ջ. Բենսոն. Ջազին տարբերակողը «իմպրովիզացիան է»


«Ջազը մեծ է հատկապես մի բաղադրիչով, որը նրան տարբերակում է մյուս բոլոր ոճերից: Այդ բաղադրիչը իմպրովիզացիան է»,- կարծում է աշխարհահռչակ երաժիշտ Ջորջ Բենսոնը, ով հենց իմրովիզացիայով է բացատրում ջազի ջերմությունը:


Երաժշտի խոսքերով` իմպրովիզացիան իրեն թույլ է տալիս միևնույն երգի հաջորդ կատարումը նախորդից տարբեր դարձնել ու դրանով միշտ թարմ պահել երաժշտությունը:


«Իմպրովիզացիան հնարավորություն է ընդձեռում ավելի կատարելագործվելու: Այսպիսիով` միշտ կարող ես այսօր երեկվանից ինքդ քեզ գերազանցել, ամեն անգամ նույն պատմությունը շարադրել տարբեր ձևերով»,- բացատրում է երաժիշտը:


Այն, որ Ջ. Բենսոնն այսօրվա համերգին ներկայանալու է բազմաոճ ծրագրով, երաժիշտը հայտնեց, որ այդպես է արվել, քանի որ լսարանում ամեն մեկն իր պատկերացումներն ունի առ այն, թե Բենսոնն ով է:


«Երբ ես փորձում եմ փոփ երաժշտությունից հեռանալ և ամբողջ օրը միայն ջազ նվագել, ես թշնամիներ եմ վաստակում, այդ պատճառով ես պետք է տարբեր ոճերի երաժշտություն նվագեմ»,- մանրամասնեց երաժիշտն ու հավելեց. «Ինձ էլ դուր է գալիս խառնել ոճերը, որովհետև ես միաժամանակ և ռոմանտիկ եմ, և սիրում եմ հորինել, և նոր մոտեցումներն եմ հավանում»:


Հիշեցնենք, որ «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր տեղի է ունենալու Ջորջ Բենսոնի մենահամերգը: Համերգն իրականացնում է «Ամերիաբանկը», որն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


12.12.2009, 15:30

Aysor.am


Թեմային կից կարդացեք նաև`

Ջ. Բենսոնի համերգի միայն 80 և 100 հազարանոց տոմսերն են մնացել

Երևանում այսօր անզուգական մենահամերգով հանդես կգա Ջորջ Բենսոնը

Ջ.Բենսոն. «Դուք հաճելի երաժշտություն ունեք Հայաստանում»

No comments:

Post a Comment