Friday, November 13, 2009

Հայ-թուրքական հարաբերությունները դանդաղեցված փուլում են


«Հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե դադարի փուլ են մտել, այլ դանդաղեցված գործողություններ են տեղի ունենում, որն առաջին հայացքից դադար է թվում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


Նա հայտնեց, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը չի դադարեցրել իր պայքարը հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ: Նա նշեց, որ ներկայումս մարզային այցելությունների միջոցով փորձում են ակտիվացնել նաև մարզերում գտնվող մեր քաղաքացիներին, ովքեր, ըստ Մինասյանի, «ստանում են բացառապես միակողմանի տեղեկատվություն` ի դեմս այն լրատվամիջոցների, որոնք քարոզում են իշխանական տեսակետները»:


Ա. Մինասյանը հայտնեց նաև, որ իրենք շուրջ 19 նախագծեր են դրել շրջանառության մեջ, այդ թվում նաև հարցապնդումներ արել ՀՀ Կառավարությանը` հայ-թուրքական հրաբերությունների հետ կապված: Մյուս առաջարկությունները վերաբերում են օրենսդրական մակարդակում համակարգային փոփոխություններին, ազգային հարցերին:


Ազգային խնդիրներին վերաբերող ՀՅԴ նախաձեռնություններն, ըստ Ա. Մինասյանի, չեն մերժվի Կառավարության կողմից «ոչ միայն այն պատճառով, որ իրենք էլ են հայ, այլև ազգային արժանապատվությունը մեր երկրում ի վերջո պետք է տեղ գրավի, և ազգային հարցերին վերաբերող ուղիղ օրինագծերը պետք է ընդունվեն կոնսենսուսով` առանց այս կամ այն ուժերի քաղաքական շահերի»:



13.11.2009, 15:34

Aysor.am

2 comments:

  1. АРФД продолжает выступать против армяно-турецких протоколов


    Армянская революционная федерация «Дашнакцутюн» (АРФД) не прекратила свою борьбу против армяно-турецких протоколов, заявил на встрече с журналистами депутат от фракции АРД Арцвик Минасян.

    По его словам, АРФД проводит встречи в областях республики, население которых «получает исключительно одностороннюю информацию».

    Он также проинформировал, что АРФД ввело в обращение 19 проектов, а также направило запросы по теме армяно-турецких отношений на имя президента Армении.


    13.11.2009, 15:52

    Aysor.am

    http://aysor.am/ru/news/2009/11/13/minassyan-armturkeyrealtions/

    ReplyDelete
  2. ARF Dashnaktsutyun keeps on opposing against protocols



    Armenian Revolutionary Federation Dashnaktsutyun (ARFD) keeps on opposing against Armenian-Turkish protocols, announced Party’s member Artsvik Minasyan at press conference. The Party holds meetings in Armenian regions where people “get one-sided information,” said the politician adding that ARFD has prepared 19 projects on Armenian-Turkish relations and sent it to Armenia’s President.


    13.11.2009, 16:27

    Aysor.am

    http://aysor.am/en/news/2009/11/13/minassyan-armturkeyrealtions/

    ReplyDelete