Saturday, November 21, 2009

Գ.Սահակյան. «պեսիմիզմը մեզ համար ընդունելի չէ»


«Անկախ նրանից, թե Կառավարությունն ինչքանով լավատեսական ներկայացրեց բյուջեն, ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե միջազգային տնտեսական ճգնաժամն այս տեմպերով գնա, մենք բավականին լավ ադյունքներ ենք ունենալու 2010 թ-ին»,- հայտարարեց ԱԺ-ում հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` 2010 թ-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:


Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Գ. Սահակյանն «օրինաչափ» համարեց այն թվերը, որոնք ներկայացրել է Կառավարությունը: Նրա կարծիքով` 2010 թ-ի երկրորդ կիսամյակում «բավականին լուրջ մուտքեր կունենանք բյուջե, և այն խնդիրները, որ այսօր հասարակությունը պահանջում է, կկարողանանք կատարել»:


Խմբակցության ղեկավարը հայտնեց, որ թե ժողովրդին, թե իրենց «չի բավարարում այն, որ իշխանությունները միայն կարողացան հաղթահարել ճգնաժամը և պահպանեցին սwցիալական բլոկը»: Ըստ Սահակյանի, դրական է այն, որ իրենք ճգնաժամի հետևանքներին «այդպիսի լուծում տվեցին, և այս պայմաններում կարողանում են նաև բնակարանաշինությամբ զբաղվել»:


«Այնպես որ` բյուջեի քննարկումների պեսիմիզմը մեզ համար ընդունելի չէ, և ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է ասենք, որ վերջում լավ կլինի, այլ պետք է ռեալ ասենք, որ ընթացս կարգավորելու ենք բոլոր խնդիրները»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Գ. Սահակյանը:


20.11.2009, 15:00

Aysor.am

1 comment:

  1. Для республиканцев пессимизм неприемлем


    «Независимо от того, каким образом правительство Армении представило бюджет 2010 года, я вас заверяю, что если финансово-экономический кризис продолжится нынешними темпами, в следующем году мы зафиксируем довольно позитивные результаты», - заявил журналистам глава парламентской фракции Республиканской партии Армении Галуст Саакян.

    Представленные правительством цифры Г.Саакян посчитал «закономерными». По его словам, во второй половине 2010 года «будем иметь довольно серьезные поступления в бюджет».

    «Пессимизм по поводу бюджета для нас неприемлем. Считаю, что нам удастся решить все вопросы в процессе», - отметил Г.Саакян.

    20.11.2009, 15:59

    Aysor.am

    http://aysor.am/ru/news/2009/11/20/galust-saakyan/

    ReplyDelete